Սիրելի ուսանողներ, 

Ախտաֆիզիոլոգիա առարկայի միջոցով դուք ձեր առաջին քայլերն եք կատարելու հիվանդությունների ծագումն ու զարգացումը հասկանալու ուղղությամբ, միասին մենք փորձելու ենք գտնել այն օրինաչափությունները, որոնց պատճառով նորմալը դառնում է ախտահարված, առողջը՝ հիվանդ ու այս ամենը կազմակերպման բոլոր մակարդակներում՝ բջջայինից մինչև օրգանիզմային: Ախտաֆիզիոլոգիան այն կամրջող գիտությունն է, որը կօգնի կապակցել ձեր սովորած տեսական առարկաները միմյանց և ապագա սովորելիք կլինիկական առարկաներին: